Համամասնական ընտրական համակարգին անցնելու սահմանադրական փոփոխությունների քննարկումը խորհրդարանում կշարունակվի վաղը
Համամասնական ընտրական համակարգին անցնելու սահմանադրական փոփոխությունների քննարկումը խորհրդարանում կշարունակվի վաղը

Համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունների քննարկումը խորհրդարանում կշարունակվի վաղը:

Այս մասին խորհրդարանի լիագումար նիստին հայտարարել է խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալկվաձեն:

Մեծամասնության նախաձեռնությանը չեն աջակցում մի քանի մեծամասնական պատգամավորներ, այդ թվում ՝ Դիմիտրի Խունդաձեն և Իրակլի Շիոլաշվիլին:

Խորհրդարանը համամասնական ընտրական համակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների քննարկումները լիագումար նիստին սկսել է այսօր: Ընթացիկ նստաշրջանային շաբաթվա օրակարգում երկու նախագիծ էր: Մեկը պատրաստել էր իշխող թիմը, իսկ մյուսը ընդդիմությունը: Ընդդիմության կողմից մշակված օրինագծով նախատեսվում է ընտրությունների անցկացում երեք տոկոսանոց պատնեշով, ինչպես նաև թույլ էր տրվում կազմել ընտրական դաշինքներ: Մեծամասնության կողմից ներկայացված օրինագիծը  նախատեսում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց կացնել համամասնական ընտրակարգով:

Համամասնական ընտրական համակարգին անցնելու ընդիմության կողմից մշակված սահմանադրական փոփոխությունների նախագիծն այսօր չի ընդունվել քվեարկության արդյունքում: