Համալսարան «Հիպոկրատեի» և ՍՊԸ «Թբիլիսիի միջազգային ակադեմիայի» ուսանողների համար հայտարարելու  է արտահերջ արագաշարժ գործընթաց
Համալսարան «Հիպոկրատեի» և ՍՊԸ «Թբիլիսիի միջազգային ակադեմիայի» ուսանողների համար հայտարարելու  է արտահերջ արագաշարժ գործընթաց

ՍՊԸ Թբիլիսիի բժշկական-կրթական «Հիպոկրատեի» և ՍՊԸ «Թբիլիսիի միջազգային ակադեմիայի» ուսանողների համար, կրթության որակի զարգացման կենտրոնը հայտարարելու  է արտահերջ արագաշարժ գործընթաց,-այս մասին հայտարարել է կրթության նախարար Միխեիլ Չխենկելին: Նշենք, որ այս ուսումնական հաստատությունների համար դադարեցվել է արտոնագրումը:

Ինչպես նշել է Միխեիլ Չխենկելին, ուսանողները, ովքեր սովորում են «Հիպոկրատեում» և «Թբիլիսիի միջազգային ակադեմիայում» արագաշարժ ձևով կվերաբախշվեն տարբեր բարձրագուն ուսումնական հաստատություններով:

Ինչպես նշել է նախարարը, կրթության որակի բարձրացումը կրթության նախարարության հիմնական ռազմավարական ուղղությունն է:

«Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը հայտարարելու է արտահերթ արագաշարժ գործողություն այս բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Մենք նույնպես նրանց կտանք երաշխավորություններ: ՈՒսանողներին սեփական ընտրության սկզբունքով հնարավորություն կտրվի, որ ուսումը շարունակեն արտոնագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում: Բոլոր մանրամասները տեղադրված կլինեն կենտրոնի վեբ կայքում»,-ասել է նախարարը:

Արտոնագրման խորհրդի որոշմամբ, ՍՊԸ Թբիլիսիի բժշկական-կրթական համալսարան «Հիպոկրատեի» և ՍՊԸ «Թբիլիսիի միջազգային ակադեմիայի» համար դադարեցվել է արտոնագրումը: