Համակարգող խորհուրդը քննարկել է պատվաստման համար պատրաստության և սահմանափակումների վերացման փուլի համար բիզնեսի պատրաստությունը
Համակարգող խորհուրդը քննարկել է պատվաստման համար պատրաստության և սահմանափակումների վերացման փուլի համար բիզնեսի պատրաստությունը

Վրաստանում պատվաստումների փուլին նախապատրաստման գործընթացը, երկրում առկա սահմանափակումները վերացնելու համար բիզնեսի պատրաստակամության պայմանները և քրեակատարողական համակարգում համավարակաբանական իրավիճակն են քննարկվել են Վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ընթացող միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում,- այս մասին ասված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկության մեջ:

«Ինչպես հայտնի է, պատվաստանյութի հարցով վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը շարունակում է ինտենսիվ աշխատանքը, պատվաստանյութը ժամանակին ներմուծելու, ինչպես նաև երկրում պատշաճ ենթակառուցվածքներ ապահովելու առումով: Նշենք, որ Վրաստանում բժշկական անձնակազմի համար Pfizer-ի պատվաստանյութի առաջին չափաբաժինները ստանալու համար Կովաքս հարթակի պատրաստակամության հաստատմանը զուգահեռ, մի քանի արտադրողների հետ բանակցությունները շարունակվում են: Խորհրդի նիստում մեկ անգամ ևս հաստատվել է, որ պատվաստանյութը երկիր ներմուծելու առաջին նախապայմանը նրա միջազգային ճանաչումն է. Պատվաստանյութը պետք է նախապես որակավորված լինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և ունենա միջազգային ճանաչում», – ասված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նրանց խոսքով, միջգերատեսչական համակարգող խորհուրդը քննարկել է նաև քրեակատարողական համակարգում առկա համավարակաբանական իրավիճակը:

«Ինչպես նշել է արդարադատության նախարարը, բանտարկյալների ինտենսիվ փորձարկումները հատուկ քրեակատարողական ծառայությունը սկսել է անցյալ տարվա վերջին: Հունվարի 3-ին անցկացված թեստավորման արդյունքում կանանց համար 5 քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է 23 դեպք, որից հետո թեստավորումը իրականացվել է նաև այլ հաստատություններում: Մասնավորապես, հունվարի 11-ին Քութաիսիի թիվ 2 քրեակատարողական հիմնարկում ստուգվել է 883 բանտարկյալ, որոնցից կորոնավիրուս է ախտորոշվել միայն մեկի մոտ: Հունվարի 12-ին, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, հետազոտությունը է կատարվել Ռուսթավիի թիվ 6  քրեակատարողական հիմնարկում, որի արդյունքների մասին կհայտարարվի առաջիկայում:

Խորհրդի նիստում ընդգծվեց, որ քրեակատարողական համակարգում իրավիճակը լիովին վերահսկվում է», – հայտարարել են վարչապետի մամուլի ծառայությունից:

Նրանց խոսքով, խորհուրդը քննարկել է նաև սահմանափակումների վերացման հաջորդ փուլից առաջ բիզնեսի պատրաստակամությունը և տեղեկություններ ստացել տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպումների մասին, որոնք ինտենսիվ անց են կացվում կառավարության ղեկավարի հանձնարարությամբ: Ինչպես ասված է տեղեկատվության մեջ, մասնավոր հատվածի հետ համատեղ աշխատանքներ են տարվում:
«Բացի այդ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը խորհրդին տեղեկացրեց, որ մինչ այժմ կորոնավիրուսի վրա փորձարկվել է ավելի քան 6000 տաքսու վարորդ, որտեղից դրական պատասխան է ստացվել միայն մեկ տոկոսից էլ պակասի մոտ: Բացի այդ, հետազոտվել են տարբեր դավանանքի ավելի քան 2000 ծառայողներ և վարակի մակարդակն այս դեպքում մեկ տոկոս է: Աճել է նաև տոնավաճառներում փորձարկված աշխատակիցների թիվը:
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը նշել է, որ ներկայիս սահմանափակումները կայունացրել են վարակման դեպքերը, և վերջին ամիսներին առաջին անգամ կորոնավիրուսի թեստերը 10 տոկոսից իջել են ութ տոկոսի, չնայած դա չի տալիս հանդարտվելու հնարավորություն և կրկին անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավարությունը և կրել շնչադիմակներ, հակառակ դեպքում վարակման ցուցանիշը կարող է աճել: