Հաղորդակցության հանձնաժողովը «Իմեդի» հեռուստաընկերությանը և «Մաեստրոյին» տուգանել է 2500-2500 լարիով
Հաղորդակցության հանձնաժողովը «Իմեդի» հեռուստաընկերությանը և «Մաեստրոյին» տուգանել է 2500-2500 լարիով

Հաղորդակցության հանձնաժողովը 2500-2500 լարիով տուգանել է «Իմեդի» հեռուստաընկերությանը և «Maestro»-ին նախընտրական բանավեճերը չհեռարձակելու համար, իսկ «Քարթուլի ալիքը» նախազգուշացվել է։

Ըստ հաղորդագրության՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը, «Քարթուլի ալիքը» և «Maestro»-ն նախընտրական բանավեճերը չեն հեռարձակել 2021 թվականի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Համաձայն «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքի՝ եթերային հեռարձակողը պարտավոր է նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռարձակել նախընտրական բանավեճեր և ապահովել բոլոր որակավորված ընտրական սուբյեկտների հավասար մասնակցությունը նախընտրական բանավեճերին, ոչ խտրական կերպով՝ տեղեկացնելու նպատակով։

Քանի որ «Իմեդի» հեռուստաընկերությունը և «Maestro»-ն վերջին մեկ տարվա ընթացքում արդեն իսկ զգուշացվել էին այս խախտման մասին, Հաղորդակցության հանձնաժողովը հեռարձակողներին տուգանել է 2500-2500 լարիով։ Ինչ վերաբերում է «Քարթուլի ալիքին», ապա վերջին մեկ տարվա ընթացքում հեռարձակողը նման խախտում չի կատարել, հետևաբար հեռարձակողը գրավոր նախազգուշացում է ստացել», – ասվում է հաղորդակցությունների տեղեկատվության մեջ։