Հաագայի գլխավոր զանգակատանը հնչելու են Գիա Ղանչելիի անմահ մեղեդիները
Հաագայի գլխավոր զանգակատանը հնչելու են Գիա Ղանչելիի անմահ մեղեդիները

Հաագայի գլխավոր զանգակատանը հնչելու են Գիա Ղանչելիի անմահ մեղեդիները,- տեղեկությունն այս մասին տարածում է Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի դեսպանությունը:

«Հոկտեմբերի 4-ին Գիա Ղանչելիի պատվին «St. Jacobs»-ի անվան հնագույն տաճարի զանգակատան ամենաբարձր կետից հնչելու են նրա «Կանաչ տերևներ» և «Խելագարները» ֆիլմի մեղեդիները»,- նշված է դեսպանության տարածած տեղեկությունում:

Վրացական ստեղծագործությունները Հաագայի գլխավոր զանգակատնից հնչեցնելու գաղափարը պատկանում է Նիդերլանդներում Վրաստանի երիտասարդ դեսպան Էրեկլե Կոպլատաձեին: