Հնարավոր է հատուկ գործողության ժամանակ սպանված ահաբեկիչը Ախմետ Չատաևն է, սակայն հաստատ դա կիմանանք փորձաքննությունից հետո. Գոմելաուրի
Հնարավոր է հատուկ գործողության ժամանակ սպանված ահաբեկիչը Ախմետ Չատաևն է, սակայն հաստատ դա կիմանանք փորձաքննությունից հետո. Գոմելաուրի

«Հնարավոր է հատուկ գործողության ժամանակ սպանված ահաբեկիչը Ախմետ Չատաևն է, սակայն հաստատ դա կիմանանք փորձաքննությունից հետո»,- այս մասին լրագրողներին է ասել Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին:

«Այս պահին ձեռնպահ կմնան հատուկ գործողության նոր մանրամասների մասին, սակայն կարող եմ նշել, որ հետաքննության ընթացքին ներգրավվել են մեր ռազմավարական գործընկերները: Նրանք ունեն փորձառու մասնագետներ այս ոլորտում և հետաքննությունը իրականացնում ենք համատեղ»,- նշել է Գոմելաուրին: