Հարձակվել են Գերմանիայի Ալթենա քաղաքի քաղաքապետի վրա
Հարձակվել են Գերմանիայի Ալթենա քաղաքի քաղաքապետի վրա

Դանակով զինված տղամարդը նոյեմբերի 27-ի երեկոյան հարձակվել է Գերմանիայի Ալթենա քաղաքի ղեկավար Անդրեաս Հոլշթայնի վրա, հայտնում է DW–ն։

Հյուսիսային Հռենոս—Վեսթֆալիա դաշնային հողի վարչապետ Արմին Լաշետը հայտնել է, որ իրավապահները ենթադրում են, որ հարձակվողը քաղաքական դրդապատճառներով է առաջնորդվել։

Հանցագործի արարքի կոնկրետ դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն Հագեն քաղաքի դատախազությունը խոստացել է նոյեմբերի 28-ին քաղաքական գործչի վրա հարձակման մասին ավելի մանրամասն տեղեկություն հրապարակել։

Քաղաքապետ Անդրեաս Հոլշթայնի դեմ հարձակումը սարսափահար է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։

«Կանցլեր Մերկել. Դանակով քաղաքապետ Անդրեաս Հոլշթեյնի դեմ հարձակումն ին սարսափահար է արել։ Եվ ես մեծ թեթեւացում եմ զգում, որ  նա նորից իր ընտանիքի հետ է։ Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնեցին նրան»,– Twitter–ում գրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը։