Հանդիպումներ՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մեկնարկից առաջ

Բրյուսելում բացվել է «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովը: Դրան ներկա են գտնվելու Եվրամիության անդամ երկրների առաջնորդները և ծրագրի մասնակից վեց երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների անդամները: Գագաթնաժողովի մասնակիցները հավաքվում են այս րոպեներին:

Միջոցառմանը խոսքով ելույթ է ունենալու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես ասվում է գագաթնաժողովից առաջ տարածած մամլո ասուլիսում, գագաթնաժողովին խոսելու են ապագա համագործակցության մասին:

Առաջնահերթ է անվանվել 4 հարց.

  1. Հզոր տնտեսություն, որը նկատի ունի էկոնոմիկայի զարգացում և շուկայի հնարավորությունների կիրառում
  2. Հզոր կառավարում, որը նկատի ունի պետական ինստիտուտների հզորացում
  3. Հզոր կապեր, որը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ է կապված
  4. Հզոր հանրություն, որը վերաբերում է քաղաքացիների միջև կապերի ամրապնդմանը: