Գյուղատնտեսական հակաճգնաժամային ծրագրով նախատեսված աջակցության մասին տեղեկությունը պետք է հասցվի յուրաքանչյուր գյուղացուն. Լևան Դավիթաշվիլի
Գյուղատնտեսական հակաճգնաժամային ծրագրով նախատեսված աջակցության մասին տեղեկությունը պետք է հասցվի յուրաքանչյուր գյուղացուն. Լևան Դավիթաշվիլի

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և տարածաշրջանային զարգացման հարցերով վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին հանդիպել են նահանգապետերի հետ:

Լևան Դավիթաշվիլին խոսել է հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ բնակչության առավելագույն տեղեկացվածություն ապահովելու համար տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածության կարևորության մասին: Հանդիպմանը նշել է, որ նախարարության համապատասխան ծառայությունները նահանգապետերի հետ կաշխատեն այն ուղղությամբ, որպեսզի ֆերմերներին տեղեկություն փոխանցվի գյուղատնտեսական հակաճգնաժամային ծրագրով նախատեսված նախագծերի մասին:

Ինչպես նշել է տարածաշրջանային զարգացման հարցերով վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին, երկրի համար կարևոր է արժանապատվորեն հաղթահարել այսօրվա մարտահրավերները և յուրաքանչյուր անձի համար նվազագույնին հասցնել ճգնաժամը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են գյուղատնտեսության առումով մարզերում տիրող գերակա խնդիրները:

Տեղեկությունը հաղորդում է Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: