Գուրջաանիում «ազգային շարժման» անդամները քարեր են նետել ոստիկանների ավտոբուսի ուղղությամբ

Գուրջաանիում «ազգային շարժման» անդամները փորձում են ճեղքել ոստիկանների պատնեշը և հասնել Թելավի:

Ավտոբուսի ուղղությամբ, որով իրավապահները փակել էին ճանապարհը, «ազգային շարժման» անդամները մետել են քարեր: Արդյունքում վնասվել են ավտոբուսի ապակիները:

Իրավապահներ, Վրաստանի նախագահի երդմնակալության հետ կապված փակել էին Թելավի տանող ճանապարհը և ցուցարարներին առաջարկել են Թելավի մեկնել Ղվարելիով, որից ցուցարարները հրաժարվել են: Ընդիմության ներկայացուցիչները ոստիկանության պատնեշը փորձել են խախտել ավտոմեքենաներով:

Տեղում գտնվում են նաև նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, Գիորգի Վաշաձեն և Նիկա Մելիան:

Գուրջանիում հավաքվածները կրկին պահանջում են բացել ճանապարհը:

Վրաստանի ներքին գործերի նախարարը, նախագահի երդմնակալության արարողության պատճառով այսօր արձակել էր հրաման, որի համաձայն Թելավի տանող ճանապարհը ժամանակավորապես փակվելու էր: