Գուրիայում ոստիկանությունը հայտնաբերել է երկու օր առաջ կորած աղջկան
Գուրիայում ոստիկանությունը հայտնաբերել է երկու օր առաջ կորած աղջկան

Գուրիայում ոստիկանությունը հայտնաբերել է երկու օր առաջ կորած աղջկան: Այս մասին տեղեկատվությունը սոցցանցում տարածել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Օզուրգեթիի Շեմոքմեդի գյուղի բնակիչ, 17-ամյա Մ.Բ.-ն անհետացել էր երկու օր առաջ:

Ըստ առկա տեղեկությունների, տասներկուերորդ դասարանի աղջկան վերջին անգամ դպրոցում տեսել էին երկու օր առաջ, բայց դպրոցի շենքը լքելուց հետո նրան այլևս ոչ ոք չէր տեսել: