Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք
Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք

Այսօր, երկրում արձանագրված վարակման 1 085 նոր դեպքից 24-ը գրանցվել է Գուրիայում:

Գուրիայի երեք գյուղերում կրկին գործում են ոստիկանության հատուկ անցակետերը: Շրոմա, Ճղոնագորա և Չոչխաթի մտնող և դուրս եկող քաղաքացիները ենթարկվում են ջերմասքրինինգի և անհրաժեշտության դեպքում փորձարկվում են:

Նշված գյուղի բնակչության համար որևէ խիստ կարանտինային պայմաններ չեն գործում և նրանք կարող են մուտք գործել և դուրս գալ գյուղերի տարածքից:

Ինչ վերաբերում է ուսումնադաստիարակչական գործընթացին, այն դեռ հեռակա կերպով շարունակվում է Գուրիայի մի քանի գյուղերում:

Կառավարությունը բնակչությանը կոչ է անում զգույշ լինել և հետևել Առողջապահության նախարարության հանձնարարականներին: