Գուրամ Թուշիշվիլին երկրորդ հանդիպումը նույնպես ավարտել է իպոնով (տեսանյութ)

Գուրամ Թուշիշվիլին Բաքվում ընթացող ձյուդոի աշխարհի առաջնությանը առաջին հանդիպմանը պարտության է մատնել ռումինացի Դանիել Նատեային:

Երկրորդ շրջանում, վրաց մարզիկը հանդիպել է ուկրաինացի Յակիվ Խամոյին և հանդիպման սկզբին մրցակցին բռնել է գեղեցիկ հնարքով: Մրցավարները սկզբում այն համարեցին իպոն, սակայն քիչ անց փոխեցին որոշումը և այն նշվեց որպես վազարի:

Խամոն փորձում էր դիմադրել Թուշիշվիլիի գրոհներին, սակայն հանդիպման ավարտից մեկ րոպե շուտ Գուրամին հաջողվեց կատարել իպոն:

1/4-րդ եզրափակիչում Գուրամ Թուշիշվիլին հանդիպելու է հոլանդացի Ռոյ Մայերսին: