Գուրամ Թուշիշվիլին աշխարհի առաջնության եզրափակիչում է (տեսանյութ)
Գուրամ Թուշիշվիլին աշխարհի առաջնության եզրափակիչում է (տեսանյութ)

Գուրամ Թուշիշվիլին մինչ ձյուդոի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը հաղթել է երեք պայքարում: Օրվա առաջին հանդիպմանը նա պարտության է մատնել ռումինացի Դանիել Նետային, երկրորդ դիմակայությունը նույնպես հաղթանակով է ավարտել ուկրաինացի Յակով Խամոյի նկատմամբ: Դրամատիկ էր 1/4-րդ եզրափակիչը, որտեղ Թուշիշվիլիի մրցակիցը Ռոյ Մայերսն էր: Թուշիշվիլին մրցակցին իպոնով հաղթել է միայն ավելացրած ժամանակում:

Մրցաշարի կիսաեզրափակիչում վրաց մարզիկը հանդիպել է մոնղոլ Դուրենբայար ՈՒլզիմբայարին: Մինչ այս մարզիկները միմյանց հանդիպել են մեկ անգամ, Փարիզի գրանդ սլեմի եզրափակիչում, որտեղ հաղթող է ճանաչվել մոնղոլ մարզիկը:

Դիմակայությունը սկսվելուց երեք րոպե անց Գուրամ Թուշիշվիլին ավարտել է գեղեցիկ հնարքով: Եզրափակիչում Գուրամ Թուշուրին հանդիպելու է ՈՒշանգի Կոկաուրիի հետ, որը հանդես է գալիս հյուրընկալ Ադրբեջանի անունից: