Գուգուտիանթկարում, օկուպացնող ուժերի ներկայացուցիչները վերսկսել են սյուների մոնտաժումը (ֆոտո)
Գորիի շրջանի Գուգուտիանթկարի գյուղում, օկուպացված Դիսևիի մոտ օկուպացնող ուժերի ներկայացուցիչները այսօր առավոտից վերսկսել են սյուների մոնտաժը:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը Գուգուտիանթկարիից, ռուս զինվորականները գյուղ են բերել հատուկ տեխնիկա: Գուգուտիանթկարիում, օկուպացված գոտու երկայնքով անցել է նաև ռուս օկուպանտների ուղղաթիռը:
Անօրեն սահմանազատումն ուսումնասիրում է նաև տեղի բնակչությունը: Նրանց խոսքով, գյուղի ոռոգման ջրի ակունքը մնացել է Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում, սակայն եթե «սահմանազատումը» շարունակվի այն քարտեզով, որը օգտագործում են ռուս օկուպանտները, ապա բնակչությունը չի բացառում, որ գյուղի գերեզմանոցի մի մասը կանցնի բռնազավթված տարածք:
Գուգուտիանթկարի գյուղում են գտնվում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: