Գուգուտիանթկարի գյուղի մոտ ռուս զինվորականներն այսօր չեն վերսկսել աշխատանքները
Գուգուտիանթկարի գյուղի մոտ ռուս զինվորականներն այսօր չեն վերսկսել աշխատանքները

Օկուպացված գոտու Գուգուտիանթկարի գյուղի մոտ ռուս զինվորականներն այսօր չեն վերսկսել աշխատանքները:

Նրանց կողմից նախօրեին մոնտաժված երկաթե սյուների վրա արդեն անցկացված է երկաթե ցանկապատ: Ցանկապատի մյուս կողմում, օկուպացված տարածքում է հայտնվել երկու բնակելի տուն:

Օկուպացնող ռեժիմը Գուգուտիշվիլիներին և Ռազմաձեներին 2008 թվականի պատերազմի ժամանակ այրված տունը քանդելու և բերքը տեղափոխելու համար տվել է երեք օր:

Գիվի Գուգուտիշվիլին պատմում է, որ հին փշալարից, որն անցնում էր իր տան ծայրամասում, նոր երկաթե ցանկապատը առաջ է քաշված մոտ 100 մետրով:

Տեղի բնակիչներին հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ կշարունակեն ռուս զինվորականները անօրեն սահմանազատման գործընթացը:

Այսօր Գուգուտիանթկարի են պատաստվում մեկնել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Նրանց սպասում են 12:00-ին:

Ռուս զինվորականները օկուպացնող գոտու Գուգուտիանթկարի գյուղի և օկուպացված Դիսև գյուղի մոտ երկաթե սյուների մոնտաժը վերսկսել էին երեկ առավոտից:

Թողնել մեկնաբանություն