Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության լրատվությամբ, մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտի երթևեկությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, այս պահին միջազգային նշանակություն ունեցող ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ճանապարհին բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:

Ըստ բնապահպանության ազգային գործակալության, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի ռեժիմով, միայն հակաձնահոսքային թունելների օգտագործմամբ:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ: