Գուդաուրի - Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով արգելվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի - Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով արգելվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը

Գուդաուրի – Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով արգելվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Ինչպես ասված է ավտոմոբիլային ճանապարհների վարչության լրատվության մեջ, ձնահյուսի վտանգը կապված է ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ:

«Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության փոխանցմամբ, միջավայրի գործակալությունը հաղորդում է, որ միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ սահման) ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ավելացել է ձնահյուսի վտանգի մակարդակը, որի պատճառով նշված հատվածում արգելվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը»,- ասված է հայտարարության մեջ:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունն ազատ է: