Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվել է բեռնատարների երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվել է բեռնատարների երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ձյան պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ճանապարհային վարչության տեղեկությամբ, ավտոճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Տեղում գտնվում էպարեկային ոստիկանության անձնակազմը և կարգավորում տրանսպորտի անվտանգ տեղաշարժը: