Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին մնացած մարդկանց և ավտոտրանսպորտը դուրս է բերվել վտանգավոր հատվածից
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին մնացած մարդկանց և ավտոտրանսպորտը դուրս է բերվել վտանգավոր հատվածից

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության լրատվությամբ, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին մնացած մարդկանց և ավտոտրանսպորտը դուրս է բերվել վտանգավոր հատվածից:

Գերատեսչության փոխանցմամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում այսօր առավոտյան, ձնաբուքի և սահմանափակ տեսանելիության պատճառով արգելվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Մինչ երթևեկության արգելքը, Գուդաուրի-Կոբի հատվածում սղացել է կցովի բեռնատար, որի պատճառով փակվել է ճանապարհը և մի քանի ավտոբուս և մարդատար մեքենաներ մնացել են լեռնանցքի ճանապարհին:

«Ավտոմոբիլային ճանապարհների վարչության կոնտրակտոր կազմակերպության, պարեկային ոստիկանության, արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության և լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության ներկայացուցիչները, իրականացրել են համապատասխան գործողություններ, որոնց արդյունքում հաջողվել է մարդկանց դուրս բերել վտանգավոր տարածքից»,-հայտարարել են ավտոմոբիլային ճանապարհների վարչությունում:

Նրանց փոխանցմամբ, անվտանգությունից ելնելով, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքները կսկսի հաստատված ռեժիմը վերանալուց հետո: