Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:

Նրանց խոսքով, այս փուլում միջազգային նշանակության՝ Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:

«Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելների միջոցով:

Թունելներում ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների, կցովի և կիսակցովի տրանսպորտի տեղաշարժն իրականացվելու է միակողմանի ռեժիմով:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո», – ասել են ավտոմոբիլային ճանապարհների վարչությունում: