Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է
Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է

Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Այս լրատվությունը տարածել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Գերատեսչության փոխանցմամբ, Մլեթա-Կոբիի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը իրականացվելու է առանց կանգ առնելու ռեժիմի, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածում, ավտոտրանսպորտը երթևեկելու է ձնահոսքից պաշտպանող թունելներով:

Կցովի, կիսակցովի և 30 մարդուց ավել տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը թունելներում իրականացվելու է միակողմանի: