Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, Մլեթա-Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում:

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության ամիջական վերահսկողությամբ և համակարգմամբ: