Գտնում եմ ստացիոնարներում մահճակալների հիմնախնդիրներ չի լինի, քանզի շատ են թեթև պացիենտները, նրանք մնում են տնտերում. Մարինա Էնդելաձե
Գտնում եմ ստացիոնարներում մահճակալների հիմնախնդիրներ չի լինի, քանզի շատ են թեթև պացիենտները, նրանք մնում են տնտերում. Մարինա Էնդելաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն գտնում է, որ չնայած կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին, երկրում մահճակալների խնդիր չի լինի:

Էնդելաձեի խոսքով, վարակվածների շրջանում կան շատ թեթև դեպքեր, որի պատճառով նրանք բուժվում են տանը, իսկ այն հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, տեղավորվում են հիվանդանոցներում:

«Կարծում եմ, որ մահճակալների խնդիր չի լինի, քանի որ շատ թեթև հիվանդներ կան, նրանք մնում են տանը, իսկ այն մարդիկ որոնք ունեն հոսպիտալացման կարիք, տեղափոխվում են հիվանդանոցներ: Մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- ասել է Մարինա Էնդելաձեն:

Մարինա Էնդելաձեն մեկ անգամ ևս ընդգծել է կանոնակարգերի պահպանման անհրաժեշտությունը և ասում, որ համավարակային իրավիճակը տագնապալի է և նախազգուշացման կարիք ունի: