Գրիզմանը աշխարհում լավագույնն է. Դիեգո Սիմեոնե
Գրիզմանը աշխարհում լավագույնն է. Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն լրագրողների հետ զրույցում ասել է, թե ում է համարում աշխարհի անցած սեզոնի լավագույն ֆուտբոլիստ:

«Գրիզմանը լավագույն ֆուտբոլիստն է, ես չէի պատկերացնում նրա թիմից հեռանալը: Ես չէի տեսնում նրան Բարսելոնայում, հավատում էի, որ նա կմնար: Գրիզմանը դարձել է աշխարհի չեմպիոն, հաղթել է Եվրոպա լիգայում, Եվրոպայի սուպերգավաթը, դարձել է ԱԱ 2018-ի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը: Շատ եմ ցավում, որ նա չի ներկայացվել ոսկե գնդակ մրցանակին:

Քիչ առաջ հայտնի են դարձել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ մրցանակի թեկնածուները, դրանք են՝ Կրիշտիանո Ռոնալդոն (Յուվենթուս), Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ) և Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը: