Գրիգոլ Վաշաձեն իր ընտրությունը կատարել է Քութաիսիում
Գրիգոլ Վաշաձեն իր ընտրությունը կատարել է Քութաիսիում

«Ազգային շարժման» նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն արդեն քվեարկել է նախագահական ընտրություններին:

Նախագահի թեկնածուն ընտրողներին ակտիվ լինելու կոչ է արել:

«Արդեն կան բազմաթիվ բողոքներ և դիտողություններ: Ընտրողների ակտիվությունը նորմալ է: Ես ցանկանում եմ դիմել ընտրողներին, հետաձգեք բոլոր գործերը և գնացեք ընտրությունների, քանի որ դուք ընտրում եք Վրաստանը և ձեր երեխաների ապագան»,- հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն:

«Ազգային շարժման» նախագահի թեկնածուն ձայն է տվել  Քութաիսիի 22-րդ ընտրատարածքում:

Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Վրաստանի քաղաքացիները հինգերորդ նախագահին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ, վեց տարի ժամկետով: