Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Դվանի գյուղի բնակչությանը
Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Դվանի գյուղի բնակչությանը

«Ուժը միասնության մեջ է» շարժման նախագահության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է բռնազավթված գոտու մերձակայքի Դվանի գյուղի բնակչությանը:

Վաշաձեի հայտարարությամբ, բռնազավթված գոտու մոտ գտնվող գյուղերին անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն:

Վաշաձեի ընտրական շտաբի կողմից տարածված տեղեկությամբ, գյուղի բնակչությունը, որը իշխանության կողմից մատնվել է անուշադրության, բողոքում է Օգոստոսի պատերազմի առնչությամբ նախագահության անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու արած հայտարարության դեմ: Նրանց անհանգստացնում է նաև անվտանգության վատթար վիճակը, օկուպանտների կողմից մարդկանց ձերբակալությունները, գյուղատնտեսական հողերի կողոպտումը:

Վաշաձեի խոսքով, ընտրություններում իր հաղթանակի դեպքում կհատուցվի օկուպացիայի հետևանքով հասցված վնասը:

Թողնել մեկնաբանություն