Գրիգոլ Վաշաձե. Խորհրդարանի առջև կհավաքվենք, որպեսզի ասենք, որ այլևս չենք հանդուրժի այսքան ստորացում և վիրավորում
Գրիգոլ Վաշաձե. Խորհրդարանի առջև կհավաքվենք, որպեսզի ասենք, որ այլևս չենք հանդուրժի այսքան ստորացում և վիրավորում

«Իշխանությունն ամեն բան կանի, որպեսզի հանրությունում շարունակվի քաղաքական քաղաքացիական պատերազմը և բախումը,- այս մասին «Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է Գիորգի Գախարիայի վարչապետ առաջադրվելու հետ կապված:

Միացյալ ընդդիմության ծրագրերի առնչությամբ, Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ միացյալ ընդդիմության բոլոր անդամները և կողմնակիցներն այսօր, 19:00-ին հավաքվելու են խորհրդարանի մոտ և բողոքելու Գիորգի Գախարիային վարչապետ առաջադրելու դեմ:

«Ընդդիմությունը և հանրությունը պետք է ամեն բան անեն, որպեսզի վարչապետի պաշտոնում Գախարիային չհաստատեն: Իշխանությունից կտրականապես պահանջում ենք, որպեսզի փոխի այս թեկնածությունը, պետք չէ սրել իրավիճակը: Միացյալ ընդդիմության բոլոր անդամները և կողմնակիցներն այսօր, 19:00-ին հավաքվելու ենք խորհրդարանի մոտ և բողոքելու Գիորգի Գախարիային վարչապետ առաջադրելու դեմ: Մենք բարձրաձայն կասեն մեր խոսքը, որը նշանակում է, որ այլևս չենք հանդուրժի այսքան ստորացում և վիրավորում: Ամեն բան պետք է անենք, որպեսզի այս անձնավորությունը չդառնա վարչապետ»,- հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն: