Գրիգոլ Վաշաձե. 2020 թվականի ընտրություններին միացյալ ընդդիմությունը կունենա արդյունք, որ վաղուց է, չի ունեցել
Գրիգոլ Վաշաձե. 2020 թվականի ընտրություններին միացյալ ընդդիմությունը կունենա արդյունք, որ վաղուց է, չի ունեցել

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն միացյալ ընդդիմության հնարավոր լուծարման մասին տեղեկությունը որակել է բամբասանք:

Նրա խոսքով, արդյունքը, որը միացյալ ընդդիմությունը կունենա 2020 թվականի ընտրություններին, վաղուց է, չի ունեցել:

«Գիտեմ այդ բամբասանքները, որոնք շրջանառվում են մամուլում և քաղաքականությանը մոտ օղակներում, երբեմն տեղեկանում ենք, որ ես հրաժարական եմ տալիս, երբեմն միացյալ ընդդիմությունն է լուծարվում, երբեմն «հետազոտությունների» համաձայն, «Ազգային շարժումը» և նրա դաշնակիցները չունեն ընտրություններում հաղթելու հնարավորություն:

«Առաջին – ես ոչ մի տեղ չեմ գնում, երկրորդ – միացյալ ընդդիմությունը չի լուծարվում և հակառակը, դրան ավելանում են նոր սուբյեկտներ և երրորդ – արդյունքը, որը միացյալ ընդդիմությունը կունենա 2020 թվականի ընտրություններում, վաղուց է, չի ունեցել»,- հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն: