Գրիգոլ Լիլուաշվիլի. Վրաստանում ՊԱԾ-ը առավելագույնս կրճատել է ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր կողմնակիցների քանակը
Գրիգոլ Լիլուաշվիլի. Վրաստանում ՊԱԾ-ը առավելագույնս կրճատել է ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր կողմնակիցների քանակը

ՊԱԾ-ը Վրաստանում առավելագույնս կրճատել է ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր կողմնակիցների քանակը,- այս մասին հայտարարել է Գրիգոլ Լիլուաշվիլին՝ խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստին, որտեղ քննարկում են ՊԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նրա թեկնածությունը:

«Իսլամական պետությունը» կրկին մարտահրավեր է: Հիշեցնեմ, որ «Իսլամական պետությունը» թուլանում է, կորցրել է շատ զինյալների և ակտիվ միջոցառումներից անցել քողարկյալ գործողությունների: Սակայն դա չի տալիս հանգիստ լինելու հնարավորություն, քանի որ նախօրեին Սիրիայում զարգացած իրադարձությունները ստեղծեցին ռիսկեր, որ հնարավոր է փախստականների ճամբարից ազատ տարածքում հայտնվեն հին զինյալները և նրանց ընտանիքնի անդամները, որը վտանգավոր է նաև մեր երկրի հատուկ ծառայության համար:

Նշվածի առնչությամբ սերտ համագործակցում ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ տեղեկության ապահովման տեսանկյունից»,- հայտարարել է Լիլուաշվիլին: