Գրանցում մասնագիտական կրթական հաստատություններում

Մասնագիտական կրթական հաստատություններում կան փոփոխություններ: Քոլեջներում ուսումը շարունակելու ցանկություն ունեցողները կարող են ստանալ դպրոցական ատեստատ, ինչը նշանակում է, որ նրանք ապագայում հնարավորություն կունենան մասնակցելու ընդունելության քննություններին եւ կրթությունը շարունակեն բուհերում: Նորություններ կան նաեւ ֆինանսավորման տեսայնկյունից: Մասնավոր մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների մի մասի ուսումը կֆինանսավորվի պետական վաուչերներով: