Գոտային-ժամային կայանումը մայրաքաղաքում կգործի լրացուցիչ 1 315 կայանման վայրում
Գոտային-ժամային կայանումը մայրաքաղաքում կգործի լրացուցիչ 1 315 կայանման վայրում

Ընդհանուր առմամբ, Թբիլիսիում կարելի է մինչև 5 000 կայանատեղիում ավտոմեքենան կայանել ընդհամենը մեկ լարիով, մեկ ժամվա ընթացքում: Այս մասին քաղաքապետարանի այսօրվա նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, մայրաքաղաքում լրացուցիչ 1 315 կայանատեղերում կներդրվի գոտիային-ժամային կայանատեղի:

«Ընտրվել են ևս մի քանի փողոցներ, որտեղ գործարկվելու է գոտային-ժամային կայանատեղի: Մասնավորապես, Սաբուրթալոյի շրջանում, Դոլիձեյի, Տեխուրայի, Բալանչիվաձեյի, Ասլանիդիի, Բերբուկի, Ալեքսիձեյի, Բախտրիոնիի, Ցինցաձեյի, Լորթքիփանիձեի փողոցներում 733 տեղի կվերաբերի գոտային-ժամային կայանումը: Կայարանի հրապարակում, Դեզերտիրների շուկայի հարևանությամբ, ինչպես նաև Աբասթումանիի, Թևդորե Մղվդլիս, Ցաբաձեի փողոցներում կլինեն 281 գոտային-ժամային կայանման տեղեր: Գլդանիում, մետրո «Ախմետելի» կայարանի հարևանությամբ, ինչպես նաև Գոբրոնիձեյի և Նոզաձեյի փողոցներում 126 ավտոկայանատեղերում կլինի գոտային-ժամային կայանատեղի: Սամգորիում կլինի 117 տեղ, ինչպես «Վարկեթիլի» մետրոկայարանի մոտ, այնպես էլ Ջավախեթիի ու Խոմլելի փողոցներում», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, կայանատեղին անվճար կլինի ինչպես վերոնշյալ փողոցների բնակիչների, հաշմանդամություն ունեցող անձանց ու էլեկտրական տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար:

«Մինչ գոտային-ժամային կայանման գործարկումը, տեղի բնակչության համար տեղեկատվության և անվճար կայանումից օգտվելու նպատակով, գրանցման համար քաղաքային տաղավարները կգործեն Դոլիձեի փողոց №24-ում, Ալեքսիձեի փողոց №1-ում, Բախտրիոնի փողոց №13-ում, Բախտրիոնի փողոց №30-ում, Ցինցաձեի փողոց №61-ում, Լորփքիփանիձեի փողոց №10-ում, Աբասթումանիի №1-ի հանդիպակած մասում, Կայարանի հրապարակում, մասնավորապես Գոգոլի №32-ում, Գոբրոնիձեի №2-ում և «Վարկեթիլի» մետրոյի մոտակայքում», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը: