Գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ». Ստրասբուրգի դատարանում տեղի են ունենալու բանավոր վերջին լսումները
Գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ». Ստրասբուրգի դատարանում տեղի են ունենալու բանավոր վերջին լսումները

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» վերջին լսումները տեղի են ունենալու այսօր: Նիստը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 11:00-ին:

Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Դատավորների կազմում են Վրաստանի ներկայացուցիչ՝ Լադո Ճանտուրիան, Ռուսաստանը ներկայացնում է Դմիտրի Դեդովը: Ինչ վերաբերում է մնացած դատավորներին, դրանք են՝ Linos-Alexandre Sicilianos –Հունաստան. Ganna Yudkivska – ՈՒկրաինա. Helena Jäderblom – Շվեդիա. Robert Spano – Իսլանդիա. Nebojša Vučinić – Մոնտենեգրո. Vincent A. De Gaetano – Մալթա. Helen Keller – Շվեյցարիա.  Paul Lemmens – Բելգիա.  Krzysztof Wojtyczek – Լեհաստան. Jon Fridrik Kjølbro – Դանիա.  Yonko Grozev – Բուլղարիա. Gabriele Kucsko-Stadlmayer – Ավստրիա. Georgios A. Serghides – Կիպրոս. Tim Eicke – Միավորված թագավորություն.

Նիստին Վրաստանի հետաքրքրությունները պաշտպանելու են բրիտանացի փաստաբանները:

Արդարադատության նախարարությունում հայտարարում են, որ Ռուսաստանի դաշնության դեմ, 2008 թվականի օգոստոսին և հետագա ժամանակաշրջանում Վրաստանի քաղաքացիների և մեր երկրի նկատմամբ իրականացրած խախտումները պարզելու համար, Վրաստանը եվրոպական դատարանի դեմ ներկայանալու է հաստատված փաստերով:

Նախարարությունում նշում են, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը լինելու է շատ կարևոր, Վրաստանում, ՈՒկրաինայում և Մոլդովայում համակամարտությունների տեսանկյունից, քանզի աջակցելու է այն իրավական նորմերի ամրապնդմանը, որի շրջանակներում քաղաքական ջանքերով կարգավորվելու են այս հակամարտությունները:

Արդարադատության նախարարության փոխանցմամբ, մայիսի 23-ի լսումներին դատարանը քննարկելու է կոմպլեքսային հարցեր, այդ թվում ինչքանով է ընկնում Ռուսաստանի իրավասությունների շրջանակներում ակտիվ ռազմական գործողությունների և հետագա ժամանակաշրջանում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած մասսայական խախտումները:

Վրաստանը պնդում է, որ պատերազմի և հետպատերազմական ժամանակաշրջանում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած մասսայական խախտումները մտնում են Ռուսաստանի իրավասությունների տակ և հենվում են հետևյալ ապացույցներին. Ռուսաստանի կողմից դե-ֆակտո ռեժիմի ռազմական անձնակազմի պատրաստություն, բարձր պաշտոնի անձանց նշանակումներ, ֆինանսական և տնտեսական օգնության տրամադրում, «Պասպորտիզացիա» և առանց այցեգրի երթևեկություն, Ռուսաստանի օրենսդրության բռնազավթված տարածաշրջաններում տարածում, ռուսների ռազմական կոնտինգենտի մեծացում, ռուսական զորավարժություններ այսպես կոչված Հարավային Օսիայի տարածքում, որը մինչ օգոստոսյան պատերազմը անց է կացվել ռազմական գործողությունների շրջանակներում, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախ պետություններ ճանաչելը և այլն:

2016 թ. հունիսի 3-17-ը Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդհանուր առմամբ լսել է 33 վկայի (վկաները կանչվել են ինչպես Վրաստանի և Ռուսաստանի կողմից, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ): Գործի էական կողմի քննարկումից հետո, 2013 թվականի հոկտեմբերի 8-ից մինչ այսօր ուսումնասիրվել է տարբեր աղբյուրներում գոյություն ունեցող լայնածավալ, կոմպլեքսային և մեծ քանակությամբ փաստաթուղթ/ապացույցներ: Նրանցից ընտրվել և Ստրասբուրգի դատարանին է փոխանցվել 700 ապացույց:

Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է եվրոպական հռչակագրի 8 հոդվածի խախտման մեջ, կոնկրետ, Վրաստանը գտնում է, որ Ռուսաստանը պատերազմի և հետագա բռնազավթման ժամանակ խախտել է եվրոպական հռչակագրի հետևյալ հոդվածները՝ կյանքի իրավունք, կտտանքների, անմարդկային կամ արժանապատվությունը խախտող վերաբերմունքի կամ պատժի արգելում, ազատության և անվտանգության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք, իրավական պաշտպանության հնարավորության իրավունք, սեփականության պաշտպանություն, կրթության իրավունք, անց ու դարձի իրավունք:

Ռուսաստան-Վրաստան պատերազմի գործի էական կողմի կապակցությամբ գրավոր դիրքորոշումները և համապատասխան ապացույցները Վրաստանը առաջին անգամ ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 31-ին, դրանից հետո 2016 թ. փետրվարի 19-ին և մարտի 31-ին, 2017 թ. հունվարի 31-ին և նոյեմբերի 24-ին:

Առաջին ալիքի նկարահանող խումբը գտնվում է Ստրասբուրգում և մարդու իրավունքների եվրոպական դատարանից մեզ է փոխանցելու վերջին լուրերը: