Գործարար Դավիթ Խիդաշելին, որը վրացական կողմին տրամադրել է Դավիթ գարեջիի կապակցությամբ քարտեզների բնօրինակները, տարածում է հայտարարություն
Գործարար Դավիթ Խիդաշելին, որը վրացական կողմին տրամադրել է Դավիթ գարեջիի կապակցությամբ քարտեզների բնօրինակները, տարածում է հայտարարություն

Գործարար Դավիթ Խիդաշելին, որը վրացական կողմին տրամադրել է Դավիթ գարեջիի կապակցությամբ քարտեզների բնօրինակները, տարածում է հայտարարություն:

Գործարարը հայտարարության մեջ նշում է, որ այս փուլում հարցազրույց կամ հրապարակային հաղորդակցություն չի ծրագրում:

«Դուք գիտեք, որ ցանկանում էի մամուլի ասուլիս հրավիրել, որպեսզի հանդիպեի վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բավարարել նրանց հետաքրքրությունը:

Ավելին, ես նույնիսկ ակտիվ լրագրողներից մեկին խոստացա, որ նա իրավունք կունենար առաջին հարցը տալ ասուլիսի ժամանակ:

Սակայն, իրադարձությունները զարգացան այլ կերպ. Նախ Վրաստանում բացակայության փաստը, որից հետո «կովիդ 19»-ի հետ կապված արձանագրությունը որոշ շտկումներ մտցրեցին իմ ծրագրերում, սակայն սա չէ գլխավորը:

Վերջին օրերին էլ ինչ չեմ լսել իմ մասին տարբեր հեռուստաալիքներից. Որ իբր ես հայրենիքի դավաճան եմ և բռնազավթիչ երկրի լրտես. Որ տարբեր երկրներում մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված կարևորագույն քարտեզագրական նյութերի Վրաստան վերադարձը երկրի թշնամություն էր:

Խոսքը միայն մեղադրանքների, զրպարտության և անասելի վիրավորանքների մեջ չէ, սակայն, համաձայն եք, քաղաքականությունից հեռու գտնվող մարդու և նրա ընտանիքի համար դա մեծ փորձություն է:

Առանց չափազանցության կասեմ, որ ինձ ապշեցնում է հարցի նկատմամբ նման վերաբերմունքը. Ես այդ քարտեզագրական նյութերը չեմ բերել որևէ կառավարության համար: Ես հայրենիք եմ վերադարձրել, մեր երկրի բոլոր քաղաքացիների, այդ թվում իմ վրա հարձակվողների համար ապացույցներ, որոնք պետք է կարևոր դեր խաղան մեր բարեկամ Ադրբեջանի հետ բանակցություններում:

Միթե երկրին ծառայելը և նրա հետաքրքրությունների պաշտպանությունում համեստ ներդրումը հանցանք է:

Ինչպես երևում է, ոմանց համար դա կարծես այդպես է, քանի որ հեռուստաընկերություններից մեկի գլխավոր տնօրենը ուղիղ եթերում նույնիսկ սպառնացել էր ձերբակալել ինձ:

Ակնհայտ է, որ այս կատեգորիայի մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում լսել հարցերի պատասխանները: Ավելին, իմ տեսակետից, նրանք պարզապես լրատվամիջոցների ներկայացուցիչներ չեն, և ես իմաստ չեմ տեսնում նրանց հետ գործ ունենալու մեջ, քանի որ նրանք չեն կատարում հիմնական՝ հասարակության համար օբյեկտիվ տեղեկատվության գործառույթը:

Այդ պատճառով ես որոշեցի այլևս ժամանակ չծախսել դրանց վրա: Ես հարցազրույց եմ տվել ալիքներից մեկին և փորձեցի համապարփակ պատասխաններ տալ հասարակության մոտ կուտակված բոլոր հարցերին: Այս փուլում չեմ նախատեսում ավելի շատ հանրային հաղորդակցություն ունենալ:

Այստեղ ես կցանկանայի ներողություն խնդրել լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներից, ովքեր չեն խախտել ոչ մարդկային, ոչ էլ մասնագիտական ​​էթիկան և անկեղծորեն ցանկանում էին հանդիպել ինձ հետ: Չեմ բացառում, որ ապագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, հանդիպեմ նրանց ներկայացուցիչների հետ ընդլայնված կազմով»,- ասել է Դավիթ Խիդաշելին: