Գործակիցների ավելացումը և K-2 գործակիցների վաճառքը կարգելվի
Գործակիցների ավելացումը և K-2 գործակիցների վաճառքը կարգելվի

Գործակիցների ավելացումը և K-2 գործակիցների վաճառքը կարգելվի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա խոսքով, փորձը, որը հաստատվել է 2005 թվականից, Թբիլիսիի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի մեծամասնության որոշմամբ կավարտվի ընդմիշտ:

Քաղաքապետարանի նոր մենեջմենթը ավելի քան մեկ տարի է, պաշտոնապես անցել ենք գործունեության, K-2 գործակցի ավելացման գործիքին վերաբերում էինք շատ զգուշությամբ, սակայն այն խնդրի լուծումը հնարավոր է միայն ծայրահեղ որոշում կայացնելով, ուստի որոշել ենք, իրավական մակարդակով ընդհանրապես արգելենք K-2 գործակցով մանիպուլյացիաները: Ինչպիսի նորարարական և մասշտաբային նախագծեր էլ մենք իրականացնենք ապագայում, կլինի դա տրանսպորտային քաղաքականություն, ենթակառուցվածքի մոդեռնիզացիա թե միջավայրի մասին հոգ տանել, ամեն բան կգունազրկվեր»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Դրա հետ մեկտեղ, Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բնագավառի մասնագետներին և առանձնապես շինարարական սեկտորի ներկայացուցիչներին, որոնք ներգրավված էին խորհրդակցություններին: