Գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյան
Գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, այժմ Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է:

«Իրավիճակի գնահատման արդյունքում հասանք եզրահանգման, որ կարանտինի միջոցները պատշաճ են, սակայն խնդիրը սահմանափակումներին ենթարկվելու մեջ է»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, իշխանությունը կձեռնարկի միջոցներ, որպեսզի քաղաքացիները պարտադիր կրեն բժշկական դիմակներ:

Փաշինյանի հայտարարությամբ, տարբեր մարզերի ավտոճանապարհներին կտեղադրվեն վերահսկիչ անցակետեր, որպեսզի քաղաքացիների կողմից կատարվի բժշկական դիմակ կրելու պարտականությունը: