Գորիում, «Սոկար Ջորջիա գազ»-ի ծառայությունների կենտրոն են ներխուժել ակցիայի մասնակիցները
Գորիում, «Սոկար Ջորջիա գազ»-ի ծառայությունների կենտրոն են ներխուժել ակցիայի մասնակիցները

«Սոկար Ջորջիա գազ»-ի Գորիի ծառայությունների կենտրոն են ներխուժել ակցիայի մասնակիցները:

Ինչպես հայտարարում են ակցիայի մասնակիցները, նրանք բողոքում են գազի բաժանորդական վճարման դեմ:

Նրանք ծառայությունների կենտրոնի տարածաշրջանային գրասենյակի մենեջեր Գիգա Գրիգալաշվիլուց պահանջում են պատասխանել բնական գազի բարձր վճարման մասին:

Ընկերության ներկայացուցիչը մեղադրանքները անվանում է անհիմն: Գիգա Գրիգալաշվիլին վճարման ավելացած գումարի պատճառ է անվանել հանգստյան օրերի և 35 օրացույցային օրի վճարը: