Գորիում, հագուստի և խառը ապրանքի տոնավաճառում հրդեհը մարված է
Գորիում, հագուստի և խառը ապրանքի տոնավաճառում հրդեհը մարված է

Գորիում, հագուստի և խառը ապրանքի տոնավաճառում հրդեհը մարված է: Տեղեկությունն այս մասի տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, կար հրդեհը հարակից շենքերին տարածվելու վտանգ, սակայն հրշեջ-փրկարարների արձագանքի շնորհիվ հաջողվեց փրկել շուկայի զգալի մասը:

«Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոն մտած տեղեկատվության համաձայն, Գորիում, Ծմինդա Ծղալիի բնակավայրում գտնվող տոնավաճառի տարածքում  նկատվում էր ուժեղ ծխացում և հրդեհ: Հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել: Տեղում կենտրոնացված է հրշեջ-փրկարարական 15 խումբ, ինչպես նաև բոլոր համապատասխան ծառայությունները:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները հնարավորինս շուտ ժամանել են դեպքի վայր և անմիջապես սկսել հրդեհի մարման աշխատանքները:

Կար հրդեհը հարակից շենքերին տարածվելու վտանգ, սակայն հրշեջ-փրկարարների արձագանքի շնորհիվ հաջողվեց փրկել շուկայի զգալի մասը:

Հրշեջ-փրկարարներին մի քանի ժամ տևած աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը:

Տեղում էր նաև հրշեջ-փրկարարական ուժերի դեպարտամենտի պետ Դավիթ Սուխիշվիլին, ով ղեկավարում էր հրդեհաշիջման գործընթացը:

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով», – ասված է հայտարարության մեջ: