Գորիում ավտովթարի հետևանքով տուժել է հինգ մարդ
Գորիում ավտովթարի հետևանքով տուժել է հինգ մարդ

Գորիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք անչափահաս: Դեպքը տեղի է ունեցել Թամար Մեփե և Ռոմելաշվիլիների փողոցի խաչմերուկում: Միմյանց է բախվել երկու ավտոմեքենա:

Բժշկական օգնության խմբերը տուժածներին տեղափոխել են «Գորմեդի» բժշկական կենտրոն, որտեղ նրանք հետազոտվել են:

Ինչպես հայտարարում են «Գորմեդիում», տուժածները կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չեն ստացել և մի մասն արդեն դուրս է գրվել բժշկական հաստատությունից: