Գոմի լեռան վրա հայտնաբերված երեք անձը և մեկ փրկարարը տեղափոխվել են Օզուրգեթիի «Մեդալֆա» կլինիկա
Գոմի լեռան վրա հայտնաբերված երեք անձը և մեկ փրկարարը տեղափոխվել են Օզուրգեթիի «Մեդալֆա» կլինիկա

Գոմի լեռան վրա հայտնաբերված երեք երիտասարդները տեղափոխվել են Օզուրգեթիի «Մեդալֆա» կլինիկա: Նաև կլինիկա է տեղափոխվել մեկ փրկարար, որը մասնակցել է երիտասարդների որոնողափրկարարական աշխատանքներին: Բժիշկների խոսքով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Կլինիկայում բոլոր անձանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանք բժիշկների հսկողության տակ են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – հայտարարել է «Մեդալֆայի» ղեկավար, Դավիթ Մդինարաձեն:

Փրկարարները տասը ժամ շարունակվող աշխատանքից հետո գտել են երեք անհետ կորած երիտասարդների, նրանց մոտ նկատվել է հիպոթերմիա: Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, փրկարարները հայտնաբերել են նաև մեկ զոհվածի:

«Հանրային անվտանգության կառավարման կենտրոնում՝ 112, ընթացիկ տարվա մարտի 12-ին ահազանգ էր ստացվել, որ Գոմի լեռան վրա եղանակային պայմանների պատճառով մեկ քաղաքացի սառել է, իսկ նրան ուղեկցող երեք անձինք չեն կարող տեղաշարժվել: Միանգամից դեպքի վայր են հասել փրկարարները: Օդերևութաբանական պայմանների պատճառով փրկարարական գործողությունը բարդացել է, այնուամենայնիվ, քաղաքացիների հայտնաբերումը հաջողվել է մի քանի ժամ տևած ինտենսիվ միջոցառումների արդյունքում», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: