Գոգի Մեշվելիանիի հայտարարությամբ, Դմանիսիում «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի ունեցած հարձակման արդյունքում վիրավորվել է չորս մարդ
Գոգի Մեշվելիանիի հայտարարությամբ, Դմանիսիում «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի ունեցած հարձակման արդյունքում վիրավորվել է չորս մարդ

Դմանիսիում «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորության թեկնածու, Գոգի Մեշվելիանիի տեղեկությամբ, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի ունեցած հարձակման արդյունքում վիրավորվել է չորս մարդ, այդ թվում մեկը շտաբի անդամն է:

Ինչպես լրագրողներին հայտնել է Մեշվելիանին, հարձակվողների ճշգրիտ քանակի մասին տեղեկություն չունի:

Մեծամասնական  թեկնածուն չի բացառում, որ միջադեպի հետևում կանգնած է «ազգային շարժումը»: Նրա խոսքով այս սադրանքը կազմակերպվել է հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական ուժի կողմից:

«Մոտ երկու ժամ առաջ «Վրացական երազանքի» Դմանիսիի շտաբը հարձակման ենթարկվեց, սառը զենքով զինված ոչսթափ վիճակում գտնվող մարդկանց կողմից: Դա պարտության դատապարտված, հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական ուժի սադրանք է, որը նպատակ ունի լարել նախընտրական միջավայրը, հնարավորինս մեծ վնաս հասցնել ընտրական գործընթացին և ստեղծել ապօրինի ընտրական գործընթացի պատրանք: Ցավոք, այս հարձակումը հանգեցրեց ներգրավված անձանց ֆիզիկական վնասվածքի, վիրավորվել են ինչպես մեր շտաբի անդամը, այնպես էլ հարձակվողները: Մեծ հույս ունեմ, որ իրավապահ մարմինները շատ շուտով կհետաքննեն այս հարձակումը և պատասխանատվության կենթարկեն ոչ միայն մասնակիցներին, այլև պատվիրատուներին ու նախաձեռնողներին:

Հարձակվողները, ովքեր եկել էին «Վրացական երազանքի» գրասենյակ, փնտրում էին կուսակցության շրջանային կազմակերպության նախագահին, շտաբի պետին, որ վնաս հասցնեին, ինչին հետևել է դիմակայություն:

Այն ձեռագիրը, որն արվել է Դմանիսիում, տեսել ենք նաև՝ Բոլնիսիում, Նախիդուրիում և Մառնեուլիում: Սա «ազգային շարժման» և իմ օպոնենտի ձեռագիրն է, որը կարելի է հեշտությամբ ճանաչել. Մարդկանց հասցնել անսթափ վիճակի, խրախուսել և ուղարկել նրանց «Վրացական երազանքի» գրասենյակներ»,- հայտարարել է Գոգի Մեշվելիանին: