Գնում եմ նախագահի պաշտոնից, սակայն չեմ գնում քաղաքականությունից, իմ թիմը լինելու է շատ ուժեղ ընդիմություն. Պետրո Պորոշենկո
Գնում եմ նախագահի պաշտոնից, սակայն չեմ գնում քաղաքականությունից, իմ թիմը լինելու է շատ ուժեղ ընդիմություն. Պետրո Պորոշենկո

Գնում եմ նախագահի պաշտոնից, սակայն չեմ գնում քաղաքականությունից, իմ թիմը լինելու է շատ ուժեղ ընդիմություն,- այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի գործող նախագահ, Պետրո Պորոշենկոն:

«Հարգում եմ ուկրաինացիների մեծամասնության որոշումը: Գնում եմ նախագահի պաշտոնից, սակայն չեմ գնում քաղաքականությունից և շարունակելու եմ պայքարել ՈՒկրաինայի համար: Իմ թիմը լինելու է շատ ուժեղ ընդիմություն» ,-հայտարարել է Պորոշենկոն:

Նրա խոսքով ընտրությունները անց են կացվել եվրոպական և ժողովրդավարական արժեքների համաձայն:

Ազգային էգզիթփոլների արյունքների համաձայն, ժամը 18:00-ի տվյալներով, ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, 73,2 տոկոս ձայնով հաղթել է դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին: Գործող նախագահի օգտին քվեարկել է 25,3 տոկոսը:

Մինչ ընտրությունները անց են կացվել բազմաթիվ հետազոտություններ: Վերջիններից մեկը անց է կացրել «ռեյտինգ» կազմակերպությունը, որի համաձայն Վլադիմիր Զելենսկիին աջակցել է ընտրողների 52 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոյին 19 տոկոսը: Որոշում դեռևս չէր ընդունել 19 տոկոսը, իսկ 10 տոկոսը ընդհանրապես չէր գնալու ընտրություններին:

ՈՒկրաինայում նախագահին ընտրում են հինգ տարով: Նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու մայիսի 31-ին:

Էգզիթփոլների արդյունքում հարցումը իրականացվել է 300 ընտրատեղամաս, 13000 ընտրող: