Գլխավոր դատախազությունում «Թի Բի Սի բանկի» հետ կապված արվելու է հայտարարություն
Գլխավոր դատախազությունում «Թի Բի Սի բանկի» հետ կապված արվելու է հայտարարություն

Վրաստանի գլխավոր դատախազությունում ժամը 14:00-ին տեղի է ունենալու արտակարգ ճեպազրույց:

Գերատեսչությունում հայտնել են, որ հայտարարությունը վերաբերելու է «Թի Բի Սի բանկին»:

Գլխավոր դատախազությունում երեկ հաստատել են լրատվությունը,որ «Թի Բի Սի բանկի» կապակցությամբ ընթանում է հետաքննություն: Ինչպես ասում են գերատեսչությունում, բանկից վերցվել են որոշակի փաստաթղթեր:

«Թի Բի Սի բանկի» կողմից այսօր տարածված լրատվության համաձայն, դատախազության կողմից վերցվել են 2008 թվականի բանկային գործողությունները պատկերող փաստաթղթեր:

Բացի այդ, «Թի Բի Սի բանկում» հայտարարել են, որ ազգային բանկը նրանց տուգանել է մեկ միլիոն լարիով: