Գլխավոր դատախազությունում հաստատում են, որ «Թի Բի Սի» բանկի հետ կապված ընթանում է հետաքննություն
Գլխավոր դատախազությունում հաստատում են, որ «Թի Բի Սի» բանկի հետ կապված ընթանում է հետաքննություն

Գլխավոր դատախազությունում հաստատում են, որ «Թի Բի Սի» բանկի հետ կապված ընթանում է հետաքննություն: Ինչպես գերատեսչությունից ասել են առաջին ալիքին, բանկից վերցվել են որոշ փաստաթղթեր:

«Հաստատում ենք, որ Վրաստանի գլխավոր դատախազության հետաքննչական մասը «Թի Բի Սի» բանկի գործով հետաքննության շրջանակներում, բանկից վերցրել է որոշ փաստաթղթեր:

Այս փուլում ընթանում է փաստաթղթերի ուսումնասիրում և այլ հետաքննչական գործողություններ: Հավելյալ լրատվություն կփոխանցենք քիչ անց»,-ասում են գերատեսչությունում:

Առաջին ալիքի համար այսօր հայտնի է դարձել, որ Վրաստանի գլխավոր դատախազությունում ընթացող հետաքննության շրջանակներում, դատարանի որոշմամբ, դատախազությունը Թի Բի Սի բանկից վերցրել է որոշ փաստաթղթեր: