Գլխավոր դատախազությունը Նիկա Մելիայի գործով դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանին
Գլխավոր դատախազությունը Նիկա Մելիայի գործով դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանին

Վրաստանի գլխավոր դատախազությունը Նիկա Մելիայի գործով դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանին:

Ինչպես քաղաքային դատարանում լրագրողներին հայտնել է դատախազ Միխեիլ Սադրաձեն, դատախազությունը Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց է պահանջում բանտարկությունը:

Նիկա Մելիայի գործը քաղաքային դատարանը պետք է քննարկի 24 ժամվա ընթացքում:

«Արդեն միջնորդություն է ներկայացվել դատարան, ամբաստանյալ Նիկանոր Մելիայի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, ավելի խիստ միջոցով փոխելու վերաբերյալ: Մեր դիրքորոշումը հիմնավորված է և օրինական, քանի որ քրեական տարածքում մեղադրյալի նկատմամբ կիրառված օրինական միջոցները անբավարար ազդեցություն ունեցան նրա պատշաճ վարքագծի վրա: Մենք հաշվի ենք առնում, որ մեղադրյալը գրավ չի վճարել, չի կատարել դատարանի վճիռներն ու պարտադրված պարտավորությունները: Միակ միջոցը, որը կապահովի նրա պատշաճ վարքը քրեական տարածքում և գործընթացի նպատակների իրականացումը, մնում է կալանքը, ուստի մենք ներկայացրել ենք այս հիմնավորված միջնորդությունը: Մենք կսպասենք դատական ​​նիստին: Դատարանն ունի 24-ժամյա ժամկետ, այն կարող է լինել այսօր, կարող է լինել վաղը, դատարանի որոշելունն է», – հայտարարել է Միխեիլ Սադրաձեն:

Դատախազությունը դատարանին դիմել է այն բանից հետո, ինչ այսօր խորհրդարանն աջակցել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային պատգամավորական անձեռնմխելիության կասեցմանը:

«Խմբովի բռնության ղեկավարման և դրան մասնակցության» համար քրեական պատասխանատվության ենթարկված Նիկա Մելիային, Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին սահմանել էր 30 000 լարի գրավ և կիրառվել են լրացուցիչ սահմանափակող միջոցներ, այդ թվում էլեկտրոնային մոնիտորինգ:

Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 1-ին, հանրահավաքին ելույթ ունենալիս, Նիկա Մելիան հեռացրել էր իր ձեռքին դրված էլեկտրոնային ապարանջանը:

Դրանից հետո, դատախազությունն պահանջեց խստացնել խափանման միջոցը: Դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավի չափը ավելացվել է 40 000 լարիով: Վճարման ժամկետը Մելիայի համար կազմում էր 50 օր:

Գրավի պայմանները չկատարելու համար, 2021 թվականի փետրվարի 5-ին Նիկա Մելիան կանչվել էր գլխավոր դատախազություն, սակայն չի ներկայացել:

Նույն օրը դատախազությունը լրացուցիչ մեկ շաբաթ ժամանակ տվեց Նիկա Մելիային, գրավի պայմանները կատարելու համար: Գերատեսչության հաղորդմամբ, չվճարելու դեպքում դատախազությունը կդիմի դատարանին, նրան կալանավորելու համար: Մելիայի գրավի վճարման ժամկետը լրացավ փետրվարի 12-ին: Գլխավոր դատախազությունը, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ դատարանին դիմել էր նույն օրը: «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան հայտարարում է, որ չի պատրաստվում վճարել գրավը: