Գլխավոր դատախազությունը Նիկա Գվարամիային առաջադրել է նոր մեղադրանք
Գլխավոր դատախազությունը Նիկա Գվարամիային առաջադրել է նոր մեղադրանք

Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի 2-ի» նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային առաջադրել է նոր մեղադրանք:

Ինչպես նշված է դատախազության հայտարարությունում, Գվարամիան մեղադրվում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը պատկանող մեծ քանակությամբ սեփականության իրավունքը անօրեն վատնելու մեջ, որն իրականացվել է խմբի կողմից՝ նախնական համաձայնությամբ, ծառայողական իրավիճակը չարաշահելու, ինչպես նաև կոմերցիոն կաշառելու և կեղծ պաշտոնական փաստաթղթի պատրաստման մեջ, որը հասցրել է կարևոր վնաս: Դատախազության տեղեկությամբ, մեղադրանք է ներկայացվել այս հանցանքի մասնակից նաև այլ անձանց – Ռուսթավի 2-ի նախկին ֆինանսական ֆինանսական տնօրեն Կախաբեր Դամենիային և Ինտերմեդիա պլյուսի տնօրեն Զուրաբ Իաշվիլուն:

Նիկա Գվարամիան, Կախաբեր Դամենիան և Զուրաբ Իաշվիլին այսօր կանչվել են Վրաստանի գլխավոր դատախազություն՝ մեղադրանքի մասին որոշումը ներկայացնելու նպատակով: