Գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի թեկնածությունը քվեարկության կդրվի առանց քննարկումների
Գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի թեկնածությունը քվեարկության կդրվի առանց քննարկումների

Գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի թեկնածությունը, լիագումար նիստում կքվեարկության կդրվի առանց քննարկման: Այս մասին որոշումն ընդունվել է խորհրդարանի բյուրոյի նիստում: Նշված առաջարկությամբ հանդես է եկել խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, Անրի Օխանաշվիլին:

«Երեկ մենք յոթ ժամ լսել ենք գլխավոր դատախազի թեկնածուին: Իրավաբանական հարցերով հանձնաժողովը ներդրել է ևս մեկ բարձր չափանիշներով քննարկման ընթացակարգ՝ գլխավոր դատախազին ընտրելու գործընթացում: Հետևաբար, բոլոր շահագրգիռ կողմերը ՝ լինեն դրանք խորհրդարանական մեծամասնությունից, թե խորհրդարանական ընդդիմությունից, լիարժեք հնարավորություն ունեցան հարցեր տալ և մանրամասն պատասխաններ ստանալ:

Մենք հնարավորություն տվեցինք նաև քաղաքացիներին, որ ոչ միայն ներկա գտնվեին նիստին, այլ նաև հարցեր առաջադրեին թեկնածուին: Հետևաբար բավականին երկար գործընթաց էր: Մենք ապահովել ենք քվեարկության կանոնակարգով անցկացումը: Հետևաբար, քանի որ այդպիսի մանրամասն քննարկում տեղի ունեցավ, ես բյուրոյին կխնդրեի այդ հարցը կանգնեցնել միայն լիագումար նիստին, և այլևս նպատակահարմար չէ այն դարձնել քաղաքական հարց: Եթե ​​որևէ մեկը ցանկություն և հետաքրքրություն ուներ, ներառյալ այն ընդդիմությունը, ովքեր երեկ ներկայացում կազմակերպեցին հնարավորություն ունեին մասնակցել հանձնաժողովի նիստին:

Հետևաբար, առաջին ընթերցմամբ սահմանված կարգով, այս հարցը քվեարկության կդնենք լիագումար նիստում: Դրանով մենք կարող ենք ավարտել այս շատ կարևոր գործընթացը»,- ասել է Անրի Օխանաշվիլին:

Քվեարկությունը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազ ընտրելու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն: