Գլխավոր դատախազը և դատախազության աշխատակիցները պատվաստվել են «Սինոֆարմ» պատվաստանյութով
Գլխավոր դատախազը և դատախազության աշխատակիցները պատվաստվել են «Սինոֆարմ» պատվաստանյութով

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սինոնֆարմ» պատվաստանյութով:

Գլխավոր դատախազի հետ միասին, Նիկոլոզ Ղիփշիձեի կենտրոնական համալսարանական կլինիկայում, պատվաստվել են նաև գլխավոր դատախազի տեղակալն ու դատախազության այլ աշխատակիցները:

Դատախազությունում ասում են, որ պատվաստումների գործընթացը կշարունակվի և դատախազության աշխատակիցները կորոնավիրուսի դեմ պատվաստվելու են փուլ առ փուլ:

Թողնել մեկնաբանություն