Գլդանիում ինքնակամ ապամոնտաժում են ավտոտնակները
Գլդանիում ինքնակամ ապամոնտաժում են ավտոտնակները

Գլդանիի 5-րդ միկրոշրջանում ինքնակամ ապամոնտաժում են ավտոտնակները:

Թբիլիսիի սակրեբուլոյի տեղեկությամբ, մոտ 50 ավտոտնակի սեփականատերեր դրական են արձագանքել Գլդանիի գամգեոբայի նախաձեռնությանը՝ նշված հասցեով հանգստի տարածք ստեղծելուն և համաձայնություն տվել ավտոտնակների ապամոնտաժմանը:

Ավտոտնակները վերցնելու գործընթացին ներկա էին Թբիլիսիի սակրեբուլոյի Գլդանիի կենտ միկրոշրջանների մեծամասնական պատգամավոր Օթար Գրիգոլիան, գամգեոբայի ներկայացուցիչները և տեղիի բնակիչները:

Ինչպես նշել է մեծամասնական պատգամավորը, ավտոտնակների ապամոնտաժմանը զուգահեռ, ընթանում են նոր պուրակի կառուցման աշխատանքները և շուտով Գլդանիին կավելանա ևս մեկ հանգստի տարածք: