Գիտեմ, որ ամերիկացի զբոսաշրջիկները ցանկանում են այցելել Վրաստան, էս կանեմ այնպես ինչպես ասեց վարչապետը և կհայտնաբերեմ Վրաստանը. Քելլի Դեգնան
Գիտեմ, որ ամերիկացի զբոսաշրջիկները ցանկանում են այցելել Վրաստան, էս կանեմ այնպես ինչպես ասեց վարչապետը և կհայտնաբերեմ Վրաստանը. Քելլի Դեգնան

Գիտեմ, որ ամերիկացի զբոսաշրջիկները ցանկանում են այցելել Վրաստան, էս կանեմ այնպես ինչպես ասեց վարչապետը և կհայտնաբերեմ Վրաստանը,- այս մասին լրագրողներին Լոպոտայի լճում ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը, որտեղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպում է դիվանագետների հետ:

«Շատ հաճելի է այսօր լինել այստեղ, երբ Վրաստանը բացում է զբոսաշրջությունը: Գտնում եմ, որ շատ կարևոր էր, որ դիվանագետները լսել են վարչապետից, էկոնոմիկայի նախարարից և արտաքին գործերի նախարարից այն հետազոտությունների արդյունքը, որոնք կատարել է Վրաստանը, համոզվելու, որ վերաբացումը կատարվում է անվտանգ և առողջ եղանակով», – ասել է Քելլի Դեգնանը:

Ըստ նրա ՝ համավարակը սկսվել է այն ժամանակ, երբ նա ժամանել էր Վրաստան, սակայն ճգնաժամը միավորում է մարդկանց: